|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լոնդոնի ոստիկանությունը երեկ օլիմպիական մարզադաշտի մոտակայքում ձերբակալել է 61-ամյա մի տղամարդու, որին կասկածում են պայթուցիկ նյութեր պահելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, մի քանի օր առաջ նույն տեղում ձերբակալվել էր 40-ամյա մի կին, որն աշխատում էր մարզադաշտի անվտանգության ծառայությունում: Նրա մեքենայում պայթուցիկ են հայտնաբերել: Այդ գործով եւս մի տղամարդ է ձերբակալվել, սակայն հետագայում երկուսին էլ գրավի դիմաց ազատ են արձակել:
Ոստիկանությունը դեռ չի կարող պարզել` արդյո՞ք այդ միջադեպերը նշանակում են, որ Օլիմպիադա-2012-ի ընթացքում ահաբեկչություն է պատրաստվում: