Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
***
«Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ տիկին Ռոզա Ծառուկյանը ցրեց բոլոր կասկածները, թե ով է լինելու ՀՀ հաջորդ գյուղնախարարը: Մինչ Սերգո Կարապետյանը Հ1-ով ամփոփում էր տարին և թվարկում գյուղոլորտի, մեղմ ասած, հաջողությունները, տիկին Ծառուկյանն ամենաընտիր հայերենով մատնանշեց իրական հաջողությունների հասնելու ճանապարհները՝ բացառելով գյուղացուն խորհրդախեղդ անելու՝ կառավարության անհեռանկար կուրսը: Չի կարելի քեռուն խորհուրդ տալ՝ ինչ անել քեռեկնկա հետ՝ մոտավորապես այսպիսի մեսիջ փոխանցեց տիկին Ծառուկյանը մեր հայրենի կառավարությանն ու գյուղնախարարությանը:
***
Անցնող տարին խիստ հաջող էր ՀՀ իշխանությունների համար: Նրանց հաջողվեց հեշտացնել թե' մեր քաղաքացիների՝ դեպի Շենգենյան երկրներ վիզա ձեռք բերելու և թե' Սերժ Սարգսյանի՝ դեպի նախագահական նստավայր ուղևորության տոմս ձեռք բերելու գործը:
***
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը, ամենայն հավանականությամբ, աշխատելու է երկու ուղղություններով՝ ՀՀԿ թեկնածուի և ընդդիմադիր մյուս թեկնածուների: Առայժմ հայտնի է միայն Սերժ Սարգսյանի ուղղությամբ աշխատող շտաբի պետի անունը: Դա Հովիկ Աբրահամյանն է: Իսկ ՀՀԿ-ից ով է կոորդինացնելու ընդդիմադիրների համար հստակ թվեր նկարելու գործը, կերևա Նոր տարուց հետո: Լուրեր են շրջում, որ դա կարող է լինել վարչապետը, եթե, իհարկե, պապի խորհրդով, իրեն տված չլինի գինուն:
***
Էպոսագետի քարոզչական արշավը թուլացնելու նպատակով նրան չեն թույլատրել հանրահավաքներ կազմակերպել ինչպես Սասունցի Դավթի, այնպես էլ Վահագն Վիշապաքաղի արձանների հարակից տարածքներում: Շարունակելով թեման՝ ասենք, որ առանձին սահմանափակումներ կան նաև Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Առաջինի պատճառով քարոզարշավի օրերին փակ են լինելու անասնաֆերմաները, իսկ երկրորդի ՝ դեպի լեռները տանող արահետները:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Էդիկ Անդրեասյան