կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-27 10:25
Հասարակություն

Մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները երևանցիները դրական են գնահատում

Մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները  երևանցիները դրական են գնահատում

«Երևանցիները Երևանի մասին»  հետազոտությունների արդյունքներն են հրապարակել Մարքեթինգի հայկական ասոցիացիան և Gallup International Association կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը։ 


Վերջին մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները  հարցված երևանցիների 78%-ը գնահատել է դրական, ընդ որում՝ 24%-ը լիովին դրական։ Փոփոխությունները «ավելի շուտ բացասական» են գնահատել հարցվածների 6%-ը, 4%-ը՝ ընդհանրապես բացասական։

 

Որպես Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիր՝ հարցման մասնակից երևանցիները թվարկել են առավելապես սոցիալական խնդիրներ, որոնք նույնական են հանրապետության սոցիալական ոլորտում առկա խնդիրներին՝ գործազրկություն, գնաճ և այլն, իսկ մասնավորապես Երևան համայնքին առնչվող հիմնախնդիրներ են մատնանշել աղբահանությունը՝ 22%, հասարակական տրանսպորտի խնդիրները՝ 21%, բնապահպանական խնդիրները՝ 14% և այլն։ Կոմունալ վարձերը խնդիր են հարցնածների 8%-ի կարծիքով, մաքրության պակասը՝ 4%-ի։ Հարցվածների 1%-ին խանգարում է շինարարությունը, նույնքանն էլ դժգոհ են ջրամատակարարումից։  


Երևանի քաղաքապետարանի իրկանացրած դրական փոփոխուխությունների առաջին տեղում կանաչապատ տարածքների ավելացումն է, կարծում են հարցված երևանցիների 18%-ը, 17%-ը համարում է բարեկարգ բակերի կառուցումն է։  13%-ը նկատել են նոր նստարանները, 7%-ը՝ նոր խաղահրապարակները. ևս 2 տասնյակ դրական  փոփոխություններ գնահատվել են սակավ տոկոսներով։


Թեև կանաչապատումը դրական փոփոխություններում առաջատար դիրքում է, այդուհանդերձ հարցվածների 41%–ը այս ոլորտում ակնկալում է առավել ակտիվ ծրագրեր։ Հարցված երևանցիների 29%-ը  ցանկալի միջոցառումների ցանկում երկրորդ տեղում է դասակարգել խաղահրապարակների կառուցումը, երրորդ տեղը 28-ական %-ով կիսում են մշակությաին միջոցառումներն ու շաբաթօրյակները։ Սպորտային միջոցառումներն առավել պարբերական է ցանկանում տեսնել հարցվածների 17%-ը։


Հետազոտողների՝ որպես Երևանի բնութագրիչներ առաջարկած կատեգորիաներում գերակշռում են գնահատականների դրական տոկոսները։ Երևանի մշակությաին կյանքից գոհ է երևանցիների 32%–ը, լիովին բավարարված է 22%–ը։ Մշակութային կյանքը սակավ է բավարարում 9%–ին, ընդհանրապես չի բավարարում 7%–ին։ Քաղաքային տրանսպորտը բավարար է 25%–ի համար, լիովին բավարարաում է 13%–ին, ընդհանրապես չի բավարարում հարցվածների 21%–ին։ Կանաչապատ տարածքներն այստեղ էլ ամենաբարձր ցուցանիշն են արձանագրել՝ 40%–ը բավարարված է, իսկ 26%–ը լիովին բավարարված է, դժգոհ է 4%–ը, սակավ դժգոհ է 7%–ը։


Երևան քաղաքում վերջին մեկ տարում կատարված գիշերային լուսավորությունից դժգոհ է հարցվածների 1%–ը, բավարարված է երևանցիների 37%–ը և լիովին բավարարված է ևս 39%–ը։ Մնացյալը դժվարացել են պատասխանել կամ սակավ դժգոհ են։


Հարցվածների ճնշող մեծամասնությունը կողմ է, որ հասարակական վայրերում և հատկապես ուսումնական հաստատություններում ծխելն արգելվի։


Հարցվածները գնահատել են նաև Երևանի վարչական շրջանների աշխատանքները առանձին՝ ըստ կանաչապատման, լուսավորության, անվտանգության, մաքրության ցուցանիշների։ Առաջատար եռյակում են Կենտրոն, Ավան և Դավթաշեն վարչական շրջանները. մյուսները զիջում են միավորների սակավ տարբերությամբ։