Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերին. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում Եվրոպական բանկի գործունեությունը, որն ուղղված է երկրի տնտեսական աշխուժության ապահովմանը և նպաստում է առաջընթացին: Հանրապետության ղեկավարը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության խորացումը՝ հույս հայտնելով, որ բանկի փոխնախագահ Յան Ֆիշերի այցը ևս կնպաստի փոխգործակցության զարգացմանը:
Հանդիպման սկզբում ՎԶԵԲ փոխնախագահը նախ շնորհավորել է ՀՀ նախագահին Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակի առթիվ: «Սա նաև Եվրոպական բանկի հետ հաջող համագործակցության քսան տարին է: Այս քսան տարիների ընթացքում մենք ավելի քան 600 մլն եվրոյի ներդրում ենք կատարել Հայաստանում և ներգրավված ենք եղել ավելի քան 100 ծրագրում: Շատ դրական եմ գնահատում Հայաստանում վերջին ժամանակահատվածում իրականացված բարեփոխումները, որոնք նպաստում են երկրի տնտեսական բարեփոխումների առաջխաղացմանը և գործարար միջավայրի բարելավմանը»,-ասել է Յան Ֆիշերը:
ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ իր գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել մեր երկրի համար եռամյա՝ 2012-2015թթ. ՎԶԵԲ-ի ռազմավարության մշակման, համագործակցության առաջնահերթությունները քննարկելու համար: Նա վերահաստատել է բանկի պատրաստակամությունը՝ շարունակել ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և աջակցությունը բարեփոխումներին: