Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է լրագրողների հարցերին: Նրա խոսքով` ՀՀԿ ԳՄ նիստում անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի, այդ թվում` վարչապետ Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարվա հաշվետվությանը:
«Կուսակցությունը դրական է գնահատում Կարապետյանի կաբինետի, կոալիցիոն կառավարության մեկ ամյա գործունեությունը: Ամրագրված են հստակ թվեր, և այն, ինչ նախատեսել ենք, իր հունով գնում է:6 տոկոսից ավելի տնտեսական ակտիվություն կա, արտահանման և ապրանքաշրջանառության ծավալների կտրուկ աճ կա, տուրիզմի աճ կա, ինչը խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը գնում է զարգացման»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ պետական բյուջեի նախագծով նախատեսված այլերը բոլորը իրականացվելու են:
ՀՀԿ խոսնակի խոսքով` նախընտրական արշավի ժամանակ խոստացված 830 միլիոն դոլարի ներդրումների շուրջ 45 տոկոսը արդեն իրականություն է:Այնտեղ անգամ հաշված չեն այն մասնավոր ներդրումները , որոնք կառավարության գործառույթների հետ կապ չունեն: