|
Փոխարժեքներ
19 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.41 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3806 |
| GBP | ⚊ | £ 474.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մոսկվայում առավել քան արմատական են տրամադրված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Նա դեկտեմբերին 3 այց է կատարելու Մոսկվա` մասնակցելու ԵԱՏՄ միջոցառումներին՝ վարչապետական, նախագահական ֆորմատներով, ինչպես նաեւ՝ ՌԴ ղեկավարության հետ երկկողմ քննարկման։ Չնայած նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի պահպանել հարաբերությունների բարեկամական մթնոլորտը, սակայն տեղեկություններ կան, որ ԵԱՏՄ-ի դեպքում էլ Հայաստանին ՀԱՊԿ-ի ճակատագիրն է սպասվում․ նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ-ը Հայաստանին զրկեց ձայնի իրավունքից, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 22-ին էլ կսառեցվի ԵԱՏՄ-ում անդամությունը։
Հիշեցնենք, որ 3 անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի ղեկավարները մայիսի 29-ին համատեղ կոչ էին արել Հայաստանին՝ հնարավոր սեղմ ժամկետում հանրաքվե անցկացնել՝ ԵՄ կամ ԵԱՏՄ հարցով։ Փաշինյանը պատասխանեց, որ տվյալ պահին հանրաքվեի համար հիմքեր չկան։ ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության սառեցումը, ըստ լուրերի, այս հայտարարության հետեւանքն է լինելու։