|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը հաղորդագրություն է տարածել լրագրող Մհեր Արշակյանին օրերս ԱԺ-ում սպառնալու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Ափսոսում եմ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իմ և Ա1+ հեռուստաընկերության լրագրողի միջև տեղի ունեցածի համար: Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երեւի այլևս կարեւոր էլ չէ: Սա թերեւս հենց այն դեպքն է, երբ ե՛ւ լրագրողը, ե՛ւ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես՝ բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար»:
Հիշեցնենք, որ «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը փորձել էր ԱԺ միջանցքում հարց ուղղել պատգամավորին, վերջինս էլ, հարցն անգամ չլսելով, սպառնացել է. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: