|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ֆրանսիացի լեգենդար երգչուհի Էդիտ Պիաֆի մասին գիրք է հրատարակվելու, որում բացահայտվելու է նրա` բանաստեղծություններ գրելու եւ կրթվելու ձգտումը:
«Ոչ մի ափսոսանք. Էդիտ Պիաֆի կյանքը» գրքի հեղինակ Քարոլայն Բըրքը խորությամբ է ներկայացնում երգչուհու կյանքը:
Գիրքը ներառում է ավելի քան 100 նամակ, որոնք երգչուհին գրել է իր ուսուցիչներից մեկին` գիտնական եւ պոետ Ժակ Բուրժային: Դրանք պահվում են Ֆրանսիայի ազգային գրադարանում:
Պիաֆը սկսել է երգեր գրել միայն այն բանից հետո, երբ գիշերային ակումբում հանդիպել է Բուրժային:
«Կին, որը չուներ կրթություն, պատմություն, ոչինչ չուներ... Նրա ընտանիքն ավելի ցածր խավի էր պատկանում, քան բանվորականը: Սակայն նա կարողացել է անել այն, ինչ արել է Դա ինձ հիացնում է»,- գրում է գրքի հեղինակը: