|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լքելու է իր պաշտոնը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ՝ Վարդանյանի պաշտոնանկությունը լինելու է սահուն կերպով, կլրանա պաշտոնավարման ժամկետը, և նա կանցնի թոշակի: Հիշեցնենք, որ խոսքն այն անձնավորության մասին է, որը 2008թ. մարտի 1-ի ողբերգության օրը դեպքի վայրում հայտնաբերված ատամնաշարի մասին խոսելիս ասել էր, թե դա խոճկորի ծնոտ է: Սակայն այդ խայտառակությունից հետո նա շարունակեց 4 տարի պաշտոնավարել և հեռանում է թոշակային տարիքը լրանալու պատճառով:
Թերթի աղբյուրները պնդում են, որ Վարդանյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներից մեկի հետ աներձագաքավորսանիկական հարաբերություններ ունեցող մի անձնավորություն, որի անունն առայժմ ճշտել չհաջողվեց: