Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրականում մենք նման հնարավորություն չենք ունեցել առանց պատերազմի եւ զոհերի լքելու Արցախը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ստեղծված իրավիճակում կար հնարավորություն առանց պատերազմի, այդքան զոհերի դուրս գալ իրավիճակից:
«Դա հռետորական հարց է, որ կարելի է ասել, որ կար հնարավորություն: Բայց իրականում մենք նման հնարավորություն չենք ունեցել, եւ ես չէի տեսնում նման հնարավորություն, ինչը կստիպեր արցախցիներին հավատալ իրենց ղեկավարությանը եւ առանց որեւիցե դիմադրություն ցույց տալու թողնեինք ու դուրս գայինք մեր հայրենիքից: Իհարկե, հարձակումից հետո մենք բոլորս լծվել ենք մեր հայրենիքը պաշտպանելու գործին, եւ բոլոր հանգամանքները հաշվի առնելով մենք եկել ենք այդ եզրակացությանը, որ ճիշտ է դադարեցնել եւ փրկել կյանքեր»,- ասաց նա:
Սամվել Շահրամանյանը նշում է, որ առանց դիմադրության ոչ մի ժողովուրդ էլ դուրս չի գա իր հայրենիքից: