Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթի իշխանական աղբյուրները մի քանի օր առաջ տեղեկացրել էին, որ հունվարի 13-14-ին վերջապես Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երեկ թերթը փորձել է նույն աղբյուրներից ճշտել՝ ուժի մե՞ջ է այդ այցը, որովհետև, ինչպես երևաց նախորդ օրը տեղի ունեցած ՀԱՊԿ և ԵվրԱզէՍ-ի գագաթաժողովներից, այդ թվում` և Խրիստենկոյի՝ Հայաստանն էքսկլավ անվանելուց, ՌԴ մայրաքաղաքում ամեն բան այնքան էլ հարթ չի ընթացել՝ Ուկրաինայի նախագահի բացակայության և Ուզբեկստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ֆոնին, որոնք կասեցրել են Եվրասիական և Մաքսային միության պուտինյան հաղթական ընթացքը:
Ավելին՝ Պուտին-Սարգսյան հանդիպումը նշված ժամից ավելի ուշ է տեղի ունեցել, և Հայաստանի անդամակցության հարց չի քննարկվել:
«Նախնական պայմանավորվածություններն այս պահին դեռ ուժի մեջ են»,- Պուտինի այցի հետ կապված՝ տեղեկացրել է թերթի աղբյուրը: