Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Միացյալ Թագավորության խորհրդարանում հայտարարել է, որ թեեւ ինքը չէր ցանկանա, բայց հնարավոր է, որ իր երկիրը դուրս գա Եվրամիության կազմից. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Ես չեմ պաշտպանում այդ տեսակետը, բայց չի կարելի բացառել իրադարձությունների զարգացման որեւէ տարբերակ: Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, եւ մենք կարող ենք անկախ որոշումներ կայացնել: Մենք չպետք է վարանենք ազատորեն արտահայտվել մեր հարաբերությունների` դժգոհություն առաջացնող ասպեկտների մասին»,- ասել է վարչապետն` ի պատասխան պատգամավորներից մեկի հարցին:
Դեւիդ Քեմերոնը նկատի ունի Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալու նպատակահարմարության վերաբերյալ տեղի կայանալիք հանրաքվեն: