Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երուսաղեմի հայոց պատրիարքի թեկնածու Տեր Բաբկեն ծայրագույն վարդապետ Անուշյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարևորեց մեր պետության դերը Երուսաղեմի պատրիարքի ընտրության հարցում:
Տեր Բաբկենի տեղեկություններով` առայժմ 4 թեկնածու կա: Նրա խոսքով` պատրիարք կարող է նշանակվել 35 տարին լրացած` վարդապետի, արքեպիսկոպոսի և եկեղեցական այլ բարձր կոչում ունեցող հոգևորականը, որն անպայման պետք է լինի Երուսաղեմի միաբանության անդամ:
Պատրիարք ընտրվելու դեպքում Տեր Բաբկենն առաջին հերթին ձեռնամուխ կլինի Երուսաղեմի պատրիարքարանի շենքի, դպրոցի և թանգարանի հիմնանորոգմանը, ինչպես նաև Սրբոց Հակոբյանց տաճարի նորոգմանը:
Ի դեպ առայժմ հայտնի թեկնածուներից 54-ամյա Տեր Բաբկենն ամենաերիտասարդն է: Նա մասնագիտությամբ իրավաբան է և մյուս թեկնածուների հետ տարաձայնություններ չունի:
Տեր Բաբկենը եղել է Ամերիկայի Արևելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Թորգոմ արք. Մանուկյանի խորհրդականը, պաշտոնական գործառույթներում ԱՄՆ Արևելյան թեմի նախորդ և ներկա Առաջնորդների ներկայացուցիչ՝ ԱՄՆ իշխանությունների առջև, ՄԱԿ-ում Ամերիկայի եկեղեցիների ազգայի խորհրդում Երուսաղեմի Հայ պատրիարքարանի իրավական հարցերի խորհրդատու, ԱՄՆ-ի Սբ Թովմաս եկեղեցու հովիվ և այլն:
Երուսաղեմի հայոց պատրիարքին կընտրեն պատրիարքարանում հունվարի 23-25-ը: Պատրիարքի ընտրությունը կատարվում է ժողովի միջոցով, որի ժամանակ գաղտնի քվեարկություն է անցկացվում: