|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Այսօր` ժամը 18:00-ին, Արտաշատի հրապարակում ՀՅԴ-ն հրավիրում է հանրահավաք, իսկ մինչ այդ ՀՅԴ թեկնածուները շրջում են Արարատի մարզում համայնք առ համայնք` ընտրողներին ներկայացնելով ՀՅԴ ծրագիրը: Այս պահին ՀՅԴ ԳՄ անդամներ Արսեն Համբարձումյանն ու Արմեն Գրիգորյանը ընտրատարածքի վարկանիշային թեկնածու Գնել Սարգսյանի հետ Վեդիում են, իսկ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Արտաշատում է` կրկին տեղի ՀՅԴ վարկանիշային թեկնածուների հետ:
Նրանք հանդիպում են բնակիչների հետ, հարցուպատասխանի միջոցով ծանոթանում մի շարք ոլորտներում ՀՅԴ-ի մոտեցումներին:
Արտաշատի հրապարակում կայանալիք հանրահավաքին Yerkir.am-ը դեռ կանդրադառնա: