Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը և ԵՄ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հավանական թեկնածուներից էին։ Այս մասին հայտնում է գերմանական DPA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական դաշինքի աղբյուրներին։
Այդ պաշտոնին հավակնում են նաև Նիդեռլանդների և Էստոնիայի վարչապետները, ինչպես նաև Ռումինիայի նախագահը։
ՆԱՏՕ-ի նոր ղեկավարը պետք է ընտրվի 2022 թվականի հունիսին կայանալիք միության երկրների գագաթնաժողովում։ Թեկնածուն պետք է հաստատվի բոլոր 30 երկրների կողմից։
ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար, նորվեգացի Յենս Ստոլտենբերգը ղեկավարում է կազմակերպությունը 2014 թվականից։ Փետրվարի 4-ին հայտնի դարձավ, որ նա ընտրվել է Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավար։ Նա այս պաշտոնը պետք է ստանձնի սեպտեմբերին։ Միաժամանակ ավարտվում են նրա լիազորությունները ՆԱՏՕ-ում։
Սթոլթենբերգի պաշտոնավարման ընդհանուր ժամկետը կկազմի գրեթե ութ տարի։ Նրանից ավելի երկար կազմակերպությունը ղեկավարել է Յոզեֆ Լունսը 13 տարի՝ 1971-ից 1984 թվականներին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համակարգում է դաշինքի երկրների գործողությունները և նախագահում է Հյուսիսատլանտյան խորհրդի նիստերը։ ՆԱՏՕ-ի ղեկավարը քաղաքական որոշումներ չի կայացնում. դրանք կայացնում են անդամ երկրները համատեղ։