Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ երեկոյան` ժամը 18։00-ին, ավարտվել է ԼՂՀ-ում սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների թեկնածուների գրանցումը։ Այսօր մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։
Ինչպես yerkir.am-ին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, գրանցվել է համայնքի ղեկավարի 219 եւ ավագանու անդամի 1220 թեկնածու։
Համայնքների ղեկավարների ընտրություններ կանցկացվեն շրջկենտրոններից 3-ում՝ Մարտակերտում, Մարտունիում եւ Բերձորում, որտեղ, համապատասխանաբար, առաջադրվել են 2, 3 եւ 4 հոգի։ Ստեփանակերտում, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, համայնքի ղեկավարների թեկնածուները 3-ն են։
Այսօրվա դրությամբ` հավատարմագրված դիտորդներ չկան, իսկ լրագրողներից դեռ հավատարմագրվել է միայն «Երկիր»-ի թղթակիցը։ Հիշեցնենք, որ տեղական դիտորդների հավատարմագրումն իրականացվում է մինչեւ սեպտեմբերի 8-ը, իսկ լրագրողներինը եւ միջազգային դիտորդներինը`մինչեւ սեպտեմբերի 17-ը:
«Դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ենք ուղարկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, եւ արդեն պայմանավորվածություն ունենք, որ, որպես դիտորդ, այնտեղից կմասնակցի 4 հոգի»,- տեղեկացրել է ԿԸՀ նախագահը։
Իսկ Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուներից մեկի՝ Սուրեն Գրիգորյանի նախընտրական շտաբի կողմից ժամանակից շուտ` երեկ սկսված քարոզչության կապակցությամբ (երեկ yerkir.am-ն անդրադարձել է դրան) պարզվեց, որ ԿԸՀ նախագահը տեղյակ չէ, թեեւ այդ մասին տեղյակ էր ԿԸՀ մամուլի քարտուղարը։ ԿԸՀ նախագահը հավաստիացրեց, որ փաստը կուսումնասիրի եւ պարզաբանում կտա։