Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշման մեջ հերթական անգամ մեղադրել են ՀՅԴ-ին, այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթն` իր «հավաստի աղբյուրներով»:
Թերթը գրել է, թե իբր սկզբում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՅԴ առաջարկած քաղաքական օրակարգի բոլոր կետերի շուրջ, բայց երբ խոսք է եղել թեկնածուների մասին, ՀՅԴ անդամները բաց տեքստով ասել են, որ Գ. Ծառուկյանին չեն տեսնում նախագահի թեկնածու` առաջարկելով իրենց ներկայացուցին` կա'մ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, կա'մ ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցին: Բայց իբր այս տարբերակին էլ դեմ է եղել ԲՀԿ-ն, ու իբր մինչ ԲՀԿ պատվիրակությունը վերադարձել է Բրյուսելից, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ և նրան հավաստիացրել` նախագահի ընտրություններում չեն առաջադրի թեկնածու, չեն սատարի նաև ԲՀԿ նախագահին:
«Ասել է թե`ՀՅԴ-ն «քաշեց» ԲՀԿ-ին»,- իր «սենսացիոն» եզրակացությունն է արել թերթը:
Թերթի այս «տեղեկությունը» ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երկար-բարակ չմեկանաբանեց, մեկ բառով որակեց` ԶԱՌԱՆՑԱՆՔ:
Ուշագրավ է, որ ԲՀԿ որոշումից հետո այս էլ որերորդ անգամ երկու կողմերն էլ սեփական ԶԼՄ-ներով փորձում են քավության նոխազ դարձնել ՀՅԴ-ին: