Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երկու օր առաջ՝ 12.12.12-ին «Օջախում» տեղի ունեցած Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին, չնայած նախօրոք հայտարարված էր, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու, այնուհանդերձ, նա եկել է, նստած է եղել Մանվել Գրիգորյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի հետ նույն սեղանի շուրջ, պարել է իր ավանդական պարը. Գրում է «Հրապարակը»:
Այդ ամենին «մի ուրիշ ձեւ» հետեւել են ՀՀԿ «սվիտան» եւ ներկաները, որովհետեւ սեղանների շուրջ քննարկվող միակ թեման եղել է ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի այդ օրն արած հայտարարությունը:
Կենացները, գրում է թերթը, նույնպես այդ մոտիվներով են եղել: Ընդ որում, քեֆները լավ՝ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը հարկ է համարել առանձնահատուկ շեշտել, որ այդ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին հատկապես հենց ինքն է տված եղել: