Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ-ն հարգանքով է վերաբերվում ԲՀԿ-ի երեկվա որոշմանը, բայց մենք մեր ուղեգիծը որեւէ մեկով չենք պայմանավորում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ փոխներակայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
ԲՀԿ-ի որոշումն, ըստ ՀՅԴ-ական գործչի, խոսում է մի պարզ ճշմարտության մասին` որ նորանկախ ՀՀ-ն չի կայացել, կայանալու խնդիր ունեն նաեւ քաղաքական ուժերը, որոնք անձնակենտրոն են, եւ որտեղ որոշումները կայացվում են միանձնյա: Արսեն Համբարձումյանը համարում է որ ԲՀԿ-ն կայանալու խնդիր ունի:
Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ միասնական թեկնածու ունենալը ինքնանպատակ չէ, որ ՀՅԴ-ն թեկնածուի խնդիր չունի, բայց ամեն ինչ պետք է անել, որ միասնական դաշտ ստեղծվի: Համբարձումյանը հստակեցրեց, որ, ի տարբերություն շատ ուժերի, ՀՅԴ-ի որոշումների վրա չեն ազդում «մոսկվաները, վաշինգտոններն ու բրյուսելները»: Նա ընդգծեց նաեւ, որ համաձայն չեն այն մոտեցմանը, երբ անհատին են ընտրում, այլ ոչ թե ծրագիրը:
Խորհրդակցությունները, որոնք ավարտվել են, բայց հնարավոր է, որ նոր փուլ մտնեն, ՀՅԴ-ն դրական է համարում: Ըստ Համբարձումյանի` տեղին չէ ամեն անգամ այս ընտրությունները համեմատել նախկին ընտրությունների հետ, քանի որ ամեն ընտրություն ունի իր առանձնահատկությունը, իսկ, ի տարբերություն նախկին ընտրությունների, հիմա Ընտրական օրենսգրքում փոփոխություն է կատարվել: «Ավելորդ շտապողականություն հանդես բերելու խնդիր չկա, բնավ այնպես չէ, որ ով ավելի շուտ է բարձրաձայնում իր մասնակցության ձեւաչափի վերաբերյալ, ավելի շահեկան վիճակում է հայտնվում»,- վստահեցրեց ՀՅԴ-ական գործիչը եւ հավելեց, որ մեկ շաբաթից կամ 10 օրից, ըստ էության, պարզ կլինեն բոլոր թեկնածուները, այդ թվում` ՀՅԴ-ի դիրքորոշումը: