|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Անում են ամեն ինչ, որ ընդդիմությունն իր պլանները չիրականացնի, բայց ընդդիմությունն անելու է իր պլաններն ու հասնելու է հաջողության. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի մոտ ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Դատարանում այս պահին ընթանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դատավարությունը:
«Հանրահավաքը լինելու է շատ մարդաշատ և շատ բան ասող: Անկախ նրանից՝ Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն, թե՝ ոչ, հանրահավաքը կայանալու է»,- ասաց նա:
Հարցին՝ իշխանափոխության ի՞նչ օրակարգ ունեն քաղաքական ուժերը, Բաբայանը պատասխանեց, որ դրանց մասին տեղյակ կպահեն հանրահավաքի ժամանակ:
«Այդ գործողությունները բերելու են վերջնական արդյունքի, երբ կառավարությունը կտա հրաժարական, ձևավորվելու է նոր կառավարություն, որն անցկացնելու է նոր խորհրդարանական ընտրություններ: Դա ավելի քան իրատեսական է, և դա կլինի»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները հանրահավաք են անցկացնելու Ազատության հրապարակում:
Մանրամասները՝ տեսանյութում: