|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսուհետ յուրաքանչյուր քաղաքացի կարող է օրինախախտության մասին հայտարարություն ներկայացնել ոստիկանություն՝ օգտվելով Facebook-ում գրանցված ոստիկանության պաշտոնական կայքից: Այդ մասին այսօր հայտնել են Ֆրանսիայի ազգային ոստիկանության գլխավոր վարչությունից. գրում է Росбалт-ը:
«Այդ ծառայության միջոցով դուք կարող եք հայտարարել ձեր ունեցվածքի նկատմամբ կատարված ոտնձգությունների մասին՝ թալան, վնաս, այսինքն` այն դեպքում, երբ ձեզ հայտնի չէ հանցագործությունը կատարած անձը: Սա արվում է պարտադիր ընթացակարգերն արագացնելու նպատակով»,- ասված է ծառայության հայտարարության մեջ:
Մյուս բոլոր դեպքերում քաղաքացին անձամբ պետք է ներկայանա ոստիկանական բաժանմունք` դիմում գրելու: