Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական Ժամանակ» օրաէթերթն այսօր գրել էր, որ «Արմավիան» էլի թանկացրել է Մոսկվա Երեւան ավիատոմսերի գները: մասնավորապես` եթե ընդամենը 7 օր առաջ նույն րվերթի էկոնոմ կարգի տոմսի արժեքը մոտ 296 դոլար էր, ապա այժմ` առնվազն 370 դոլար է:
Սրա տրամաբանությունը շատ պարզ է` սովորաբար տարեվերջին Ռուսաստան` արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները վերադառնում են Հայաստան` Ամանորն այստեղ նշելու կամ այլ նպատակներով: Ու սա ամեն անգամ դառնում է հիանալի առիթ մեր ազգային ավիափոխադրողի համար, տոմսերի գները բարձրացնելու միջոցով շրացուցիչ եկամուտներ ստանալ:
Առավել եւս, որ պահանջարկի հետ խնդիրներ չեն ունենա, քանի որ վերադարձողների հոսքը այս սեզոնին, սովորաբար մեծ է լինում, ու այդ մարդիկ, միեւնույն է, վճարում են ինչքան էլ որ պահանջեն տոմսերի համար: Բայց այս երեւույթը մի կողմ էլ ունի: Տարեվերջին «խոպանից» հայրենիք մեր հայրենակիցների ժամանակավոր վերադարձը հիանալի առիթ ու հնարավորություններ է ստեղծում ոչ միայն «ազգային ավիափոխադրողի» համար` հավելյալ եկամուտ ստանալու հարցերը լուծելու գործում, այլեւ, այսպես ասած, մեր չինովնիկների ու վիճակագիրների «աչքն է լույս անում»:
Ինչու` ըստ զբոսաշրջության վարչության մեթոդաբանության մեր հայրենի «խոպանչիների» մի ստվար զանգված` նրանք ովքեր մի քիչ ավելի երկար են բնակվում արտասահմանում, Հայաստանում դիտվում են, որպես զբոսաշրջիկներ: Ու երբ նրանք գալիս են Հայաստան` մի երկու օրով իրենց հարազատների կարոտն առնելու եւկամ այս կամ այն հարցերը լուծելու, եւ մի քանի օրից էլի պետք է վերադառնան իրենց «խոպանները», մեր տուրիզմի ոլորտի պատասխանատուները նրանց անվան դիմաց գրանցում են տուրիստի կարգավիճակ` մոռանալով հավելել` «խոպանից»:
Ու այս ամենը` եթե չհաշվենք, որ արտերկրից նրանց ուղարկած մասնավոր դրամական փոխանցումներն էլ «թեթեւակի» ազդում են էկոնոմիկայի նախարարության վիաճակագիրների տրամադրության վրա` նրանց հնարավորություն տալով ՀՆԱ ցուցանիշների գեղեցիկ տեսականի ներկայացնել հանրությանը:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ