կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-18 19:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքական զորքը Ադրբեջանում է՝ տուրիստ ե՞ն եկել․ Արթուր Խաչատրյան

Ես կփորձեմ խոսել ձեր բանականության հետ՝ այն բանականության հետ, որ Նիկոլը 2,5 տարի փորձել է բթացնել ու լռեցնել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը  «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ելույթի ժամանակ։

«Ի՞նչ են մտածում, վե՞րջ, պատերազմը վերջացա՞վ, խաղաղությո՞ւն է, խաղաղություն կերտենք, երկիր զարգացնենք։ Խաղաղությո՞ւն է հիմա Հայաստանում, խաղաղությո՞ւն է հիմա տարածաշրջանում․ թուրքական զորքը Ադրբեջանում է՝ տուրիստ ե՞ն եկել, իրանական զորքը սահմանին է՝ բան ու գործ չունե՞ն, դրա համար են սահման դուրս եկել, ռուսական զորքը Ղարաբաղում ու Հայաստանում է՝ պարզ չէ՞, որ այստեղ կաթսա է եռում»,-ասաց նա։

Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ այս տարածաշրջանը վաղը կարող է պայթել և  Հայաստանը կարող է դառնալ մեծ պետությունների պատերազմի թատերաբեմ, Հայաստանը կարող է ոտնատակ տրվել այս պայմաններում։

«Մենք է՞դ վարչապետին էինք արժանի։ Է՞դ վարչապետին էինք արժանի, որ երկուսուկես տարի որևէ բան չարեց։ Կարդացեք այդ վարչապետի ծրագիրը՝ երջանկություն էր ձեզ խոստանում․ երջանի՞կ եք դուք հիմա այստեղ։ Քանի՞ երջանիկ մարդ կա այստեղ։ Քաղաքում քայլում ես՝ մի մեծ հոգեհանգիստ է։ Երեկ Գյումրի էի գնացել՝ ՀՅԴ գումարտակի զոհված ընկերների հոգեհանգստին, ամբողջ Գյումրին սև լենտեր են, երջանիկ մա՞րդ դուք տեսաք այնտեղ»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա հիշեցրեց Փաշինյանի խոսքը, որ՝ կկառուցեն, կշենացնեն։

«Հայկական հեռուստացույցներ պետք է արտադրեին․ քանի՞սն է ձեզանից հայկական հեռուստացույց տեսել, քանի՞սն է ձեզանից նրա խոստացած հայկական լվացքի մեքենան տեսել։ Ի՞նչն է կառուցել, ճանապա՞րհ է ասֆալտապատել․ դե էդ սաղ ասֆալտապատ ճանապարհը դրեք կշեռքի մի նժարին, Քարվաճառի կորցրած ճանապարհը դրեք մյուս նժարին։ Դե վայելեք այդ ճանապարհը»,-ասաց ՀՅԴ ԳՄ անդամը։

Նա արձանագրեց, որ միակ բանը, որ Փաշինյանը կարողանում է անել՝ շուոն է։

Ավելի վաղ հայտնել էինք հեգաբան Միհրդատ Մադաթյանի խոսքը, որ որևէ մեկը Փաշինյանի հետ ճանապարհ չունի գնալու, ինչո՞ւ է ինքը ճանապարհային քարտեզ ներկայացնում։

Նշենք, որ հանրահավաքից րոպեներ առաջ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին կրկին հրավիրել են ՀՔԾ։

Մանրամասն՝ տեսանյութում․