կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-12 10:05
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Աշխատել է ընդամենը 25 օր

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ.  Աշխատել է ընդամենը 25 օր

Օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Սիսակ Ավետիսյանը:

 

Սիսակ Ավետիսյանը, որին համակարգում ճանաչում են Սուրիկ անունով, այդ պաշտոնում հասցրել է աշխատել ընդամենը 25 օր: «ՉԻ» տեղեկատվություններով՝ այդ տեղում հայտնվելու համար նա կարգին «մաղարիչ» է արել վերեւներում, հետո, երբ նշանակվել է՝ միանգամից սկսել է տնավորվել: Նախ` միանգամից սկսել է վերանորոգել աշխատասենյակը, սեփական օգտագործման սանհանգույց սարքել, թանկարժեք կահույք գնել եւ այլն: Մեր տեղեկություններով՝ նա մոտ  8 հազար ԱՄՆ դոլար է ծախսել միայն այդ աշխատասենյակի կոսմետիկ վերանորոգման վրա, սենյակ, որտեղ նա բախտ ունեցավ գտնվելու ընդամենը 25 օր:

 

Ի դեպ, Սիսակ Ավետիսյանը՝ Սուրիկը, բավականին տեւական ժամանակ է, ինչ համակարգում է: Նա պատկանում է այն ոստիկանների շարքին, որոնք սեփական օբյեկտ ունեն: Մասնավորապես՝ նա մասնաբաժին ունի Ազատության հրապարակում գտնվող «Ատլանտիկ» սրճարանից:

 

Հիշեցնենք, որ «Ատլանտիկը» ժամանակին պատկանել է ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանին, որը պաշտոնանկություններից որոշ ժամանակ անց վաճառեց իր մասնաբաժինը: