կարևոր
970 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-18 11:37
Հասարակություն

Հրատապ․ մարզերում հրահանգել են մարդկանց թիվ ապահովել ուխտադրուժ հոգևորականների կոչով Մայր Աթոռի հավաքին մասնակցելու համար

Հրատապ․ մարզերում հրահանգել են մարդկանց թիվ ապահովել ուխտադրուժ հոգևորականների կոչով Մայր Աթոռի հավաքին մասնակցելու համար

Հրատապ․ Yerkir.am-ի հավաստի տեղեկություններով Երևանի մոտակա՝ Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի բոլոր դպրոցների, մանկապարտեզների կոլեկտիվ աշխատողերին հրահանգել են մարդկանց թիվ ապահովել Փաշինյանի օրակարգը սպասարկող, ուխտադրուժ հոգևորականների կոչով Մայր Աթոռի հավաքին մասնակցելու համար։

(Թարմացված)

Քիչ առաջ հայտնեցին, որ առավելապես ակտիվություն է ցուցաբերում Արագածոտնի ՔՊ-ական մարզպետը, մարզի Օհանավան համայնքի դպրոցի և մանկապարտեզի կոլեկիվները համառ ջանքեր են գործադրում իշխանության օրակարգը սպասարկելու համար։ Նշենք , որ Օհանավանի մանկապարտեզի տնօրենը Փաշինյանի օրակարգը սպասարկող Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի քույրն է։  Yerkir.am-ը վերջերս անդրադարձել է թեմային և հիշյալ կնոջը։ 
 

 Իշխանության ցուցումով հատկապես Արմավիր քաղաքի դպրոցների և մանկապարտեզների կոլեկտիվներն են ակտիվ, զգուշավոր են Էջմիածին քաղաքում։