|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` հորդորելով ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։ Այս մասին հայտարարություն է տարածել ինստիտուտը` շեշտելով, որ հայ պատանդները փաստացի լքված են արտաքին աշխարհի կողմից այն դեքում, երբ նրանք գտնվում են մի պետությունում, որը վերջին հինգ տարվա ընթացքում երեք ցեղասպանական պատերազմ է մղել հայերի դեմ: Փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Նրանց ազատ արձակումը մեծ հումանիտար և աշխարհաքաղաքական հաղթանակ կլինի նախագահի համար (Դոնալդ Թրամփի–խմբ.) և կամրապնդի Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում տևական խաղաղություն հաստատելու նրա ջանքերը: Քանի որ նախագահ Թրամփը ձգտում է ցուցադրել ԱՄՆ-ի հզորությունն ամբողջ աշխարհում, Ադրբեջանից հայ քրիստոնյա պատանդներին ազատելու հաջողված փորձը կհաստատի նրա հեղինակությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Իսրայելի և Թուրքիայի նկատմամբ. ԱՄՆ երկու դաշնակիցներ, որոնք սովորություն են դարձրել թելադրել իրենց կամքը»,– ասված է հայտարարությունում։
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցրել է, որ նախագահ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր պաշտպանել հայ քրիստոնյաներին: Նկատել են, որ Հայ առաքելական եկեցու հետևորդ քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին և հորդորել են մինչ այդ ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերից հայ գերիները տուն վերադառնան։