|
Փոխարժեքներ
22 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարություններն այն մասին, որ ԵՄ-ն կօգնի Հայաստանին, «ինչպես դա արեց Մոլդովայում», հավասարազոր են անկեղծ խոստովանության։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Օրեր առաջ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հրապարակավ խոստացավ, որ Եվրամիությունը «կօգնի Հայաստանին պայքարել վնասակար արտաքին միջամտության դեմ, ինչպես մենք արեցինք Մոլդովայում»։ Անկեղծ խոստովանություն», - մեկնաբանել է Սերգեյ Լավրովը «Եդինայա Ռոսիա»-ի միջազգային համագործակցության գլխավոր խորհրդի կոմիտեի նիստում։