կարևոր
643 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-18 14:04
Քաղաքական

Ամեն ինչ դեռ Նիկոլի նախագծած սցենարով է, ու ինքը թքած ունի, թե սա ինչ ռետրոակտիվ ազդեցություն կթողնի․ Արա Պողոսյան

Ամեն ինչ դեռ Նիկոլի նախագծած սցենարով է, ու ինքը թքած ունի, թե սա ինչ ռետրոակտիվ ազդեցություն կթողնի․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Շատերը միամիտ հարց են տալիս. «Բայց չէ՞ որ սա կպառակտի ինչպես Եկեղեցին, այնպես էլ առանց այն էլ պառակտված ու իրար ատող ժողովրդին»։

Իրականում հենց սա է Փաշինյանի պլան մինիմումը. նախընտրական շրջանում խորացնել ներհասարակական ատելությունը, բաժանարար գծերը, մարդկանց ավելի ընկղմել ատելության ծովի մեջ, որպեսզի որևէ պահի ժողովուրդը հանկարծ չհամախմբվի որևէ ուժի կամ անհատի շուրջ։

Այնպես որ, ամեն ինչ դեռ Նիկոլի նախագծած սցենարով է։ Ու ինքը թքած ունի, թե սա ինչ ռետրոակտիվ ազդեցություն կթողնի»։