Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Այսօր առավոտյան թափառող շները հոշոտել են 25 ջայլամի. Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
«Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:48-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Նորաբաց գյուղի մոտակայքում, ջայլամաբուծական ֆերմայում թափառող շները հոշոտել են ջայլամներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ ջայլամաբուծական ֆերմայում, շները հոշոտել են 25 և վիրավորվել 8 ջայլամ:
Հիշեցնենք, որ առաջին ջայլամները Հայաստան են բերվել Իրանից։ Ավելի վաղ ջայլամաբուծության մասնագետ, զոոտեխննիկ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ դեռևս 2008թ-ին է ծնվել ջայլամներ բուծելու գաղափարը, և հենց այդ ժամանակ էլ 100 թռչուն են բերել հարևան Իրանից։