կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-07 17:56
Տնտեսական

Կարմիր ու սպիտակ գինիների շատրվաններ` Ազնավուրի հրապարակում

Կարմիր ու սպիտակ գինիների շատրվաններ` Ազնավուրի հրապարակում

2012 թվականին նոյեմբերի 7-ին` Գինու համաժողովրդական օրը, Երեւանի Ազնավուրի անվան հրապարակում սպիտակ եւ կարմիր գինու շատրվաններ կբխեն. այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

 

«Շատ երկրներում Գինու օրը լողավազաններն ու շատրվանները լցվում են գինով: Մենք նույնպես փորձում ենք ներդնել այդ կուլտուրան»,- ասաց նա` հավելելով, որ արդեն պայմանավորվածություն կա, որ Պռոշյանի կոնյակի գործարանի հետ հաջորդ տարի գինով կլցնեն Ազնավուրի հրապարակում գտնվող շատրվանը. դրա համար ավելի քան 10 տոննա գինի կպահանջվի:

 

Հարությունյանը նաեւ հույս հայտնեց, որ այդ նախաձեռնությանը կմիանան բոլոր գինեգործները, իսկ շատրվանների տեղն էլ հատուկ է ընտրված, քանի որ Ազնավուրը շատ է սիրում հայկական գինի:

 

Գինեգործների միության նախագահ հայտնեց նաեւ, որ գինու տոնը նշելու ավանդույթն ունի 3 հազար տարվա պատմություն, այն սկիզբ է առնում Ուրարտուի Արուբանի աստվածուհու պատվին կազմակերպվող տոնակատարություններից: Աստվածուհու ծննդյան օրը՝ նոյեմբերի 7-ը, նշվել է որպես գինու տոն: