Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում գյւուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց որոշում, որը պայմանավորված է խաղողագործության ու գինեգործության ոլորտում արձանագրված հաջողություններն ամրապնդելու անհրաժեշտությամբ: Նրա խոսքով` վերջին տարիներին նկատվում են խաղողագործության ու գինեգործության զարգացման միտումներ, սակայն ոլորտում առկա հիմնական խնդիրների վերլուծությունը ցույց է տվել, որ, օբյեկտիվ տնտեսական պատճառներից բացի, կան նաև այլ հանգամանքներ, քանի որ չեն գտնվել ուղիներ, որոնք կօգնեին արդյունավետորեն բարձրացնել խաղողագործության և խաղողի հիմքով ոգելից խմիչքների որակը, ընդլայնել տեսականին, նպաստել հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը:
Առաջարկվում է հիմնել վերոնշյալ խնդիրների լուծմանը նպաստող հիմնադրամ, որը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ:
«Ես լուրջ ակնկալիքներ ունեմ այս հիմնադրամից, և պետք է աջակցենք, որ արտահանվեն մեր ըներությունների կողմից արտադրված գինիները: Իրոք, լավ գինիներ են արտադրվում արդեն, և լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք: Եթե անհրաժեշտ լինի` ֆինանսավորումը ավելացնենք` արդյունքների հասնելու համար: Օրինակ` Վրաստանում նմանատիպ հիմնադրամը լուրջ արդյունքների է հասել` 5 ամսվա ընթացքում 25 միլիոն շիշ գինի են արտադրել: Ուրեմն մենք էլ պետք է ջանքեր ներդնենք` լուրջ արդյունքների հասնելու համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Որոշումն ընդունվեց: