կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-04 15:50
Հասարակություն

Ավագ դպրոցներ` ծնողների ցանկությամբ

Ավագ դպրոցներ` ծնողների ցանկությամբ
Հանրապետությունում այսօր գործում է 107 ավագ դպրոց, ուր այս տարի հաճախում է 12.000 երեխա, սակայն դեռ կան գյուղեր որտեղ 12 –ամյա է, այս մասին տեղեկացրեց ԿԳՆ վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նա նաև նշեց, որ ավագ դպրոցների ստեղծման համար բավականին դժվար ճանապարհ են անցել , քանի որ հաշվի են առնվել դպրոցների աշխարհագրական դիրքը և ավագ դպրոցներում ուսուցման մի շարք մեթոդներ: Yerkir.am-ի լրագրողի այն դիտարկմանը, թե որոշ գյուղերում չկան ավագ դպրոցներ , ստիպված աշակերտները այլ գյուղի ավագ դպրոցներ են հաճախում. այս դեպքում արդյոք հաշվի չի առնվում աշխարհագրական դիրքը: Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց, սա խնդիր է և առաջիկայում կգտնեն լուծման ճանապարհներ: Տիկին Հովհաննիսյանը ուշագրավ մի միտք էլ հայտնեց,որ մի շարք ավագ դպրոցներ չեն բացվել ծնողների ցանկությամբ: Տեսնես այդ դեպքում ինչու հաշվի չեն առել Երևանի ավագ դպրոցների մի շարք ծնողների կարծիքը: Ստացվում է այնպես, որ ծնողների ցանկությունը հաշվի են առնում այն ժամանակ, երբ այն ձեռնտու է: