|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամներ Արմեն Ռուստամյանը և Աղվան Վարդանյանը, ներկայացնելով ապրիլի 18-20-ը Աղվերանում անցկացված ՀՅԴ հերթական Գերագույն ժողովի արդյունքները և Գերագույն Մարմնի 11 անդամներին, անդրադարձան նաև մամուլում տեղ գտած այն մեկնաբանություններին, թե ԳՄ անդամներից Սպարտակ Սեյրանյանը եւ Արսեն Համբարձումյանը ինչու չեն վերընտրվել:
«Տարօրինակ լուրեր հրապարակվեցին Սպարտակ Սեյրանյանի և Արսեն Համբարձումյանի վերաբերյալ: Իրականում մեր երկու ընկերները չեն վերընտրվել իրենց ցանկությամբ, որովհետև ունեին որոշակի անձնական խնդիրներ: Այստեղ որևէ այլ մեկնաբանություն մի փնտրեք, որովհետև անիմաստ է»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ Սպարտակ Սեյրանյանն ու Արսեն Համբարձումյանը շարունակելու են գործել ՀՅԴ ԳՄ հետ, որովհետև ԳՄ-ի գործունեությունը միայն 11 անդամներով չի սահմանափակվում, կան տարբերաբնույթ աշխատանքներ, որոնցում նրանք ներգրավված կլինեն: