Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Non-Cash» անկանխիկ սպառողական վարկերի համար այսուհետ կարելի է դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Այդ կերպ Յունիբանկն էապես խնայում է իր հաճախորդների ժամանակը` հնարավորություն ընձեռելով վարկի համար դիմել ցանկացած պահի: Հաճախորդների հարմարավետության ապահովման համար վարկի հայտը կարելի է լրացնել` այցելելով ինչպես www.unibank.am կայք, այնպես էլ ֆեյսբուք:
Իր մատչելի պայմանների և պարզ ընթացակարգի շնորհիվ, «Non-Cash» վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին: Վարկը տրամադրվում է անկանխիկ` քարտով, մինչև 48 ամիս ժամկետով: Գումարը կազմում է մինչև 1 մլն ՀՀ դրամ, տոկոսադրույքը` 15% տարեկան:
Վարկի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` բանկի վճարային տերմինալների միջոցով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: Սպառողական վարկավորման շուկայում Յունիբանկն առաջատար բանկերից մեկն է, ինչը մեծապես պայմանավորված է բնակչության համար վարկավորման մատչելի պայմանների ապահովմամբ: Այսօր Յունիբանկն օրական տրամադրում է ավելի քան 1 000 վարկ:
« Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում հատկապես արագ և պարզ սպասարկմանը և ձգտում է ծառայությունները մատուցել հաճախորդի համար ամենահարմար տարբերակով: Վարկերն առավել մատչելի դարձնելու համար այս տարի բանկի կողմից արդեն իսկ վերանայվեցին և նվազեցվեցին սպառողական վարկերի տոկոսադրույքները: Յունիբանկն առաջին բանկն էր Հայաստանում, որ հնարավորություն ընձեռեց իր հաճախորդներին վարկի համար դիմել նաև օնլայն: Այսօր մենք հայտի օնլայն տարբերակ ենք առաջարկում նաև Non-Cash վարկի համար, որպեսզի մեր հաճախորդները կարողանան օգվտել մեր ծառայությունից հենց իրենց տանը` առանց բանկ այցելելու և առավել ևս հերթ կանգնելու»,- նշեց Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: