կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-27 17:01
Աշխարհ

Թմրանյութերի գործով հայ է ձերբակալվել

Թմրանյութերի գործով հայ է ձերբակալվել

Իսպանիայի ոստիկանությունը կասեցրել է թմրանյութերի իրացմամբ զբաղվող լատինաամերիկյան ամենախոշոր հանցավոր խմբավորման`փողերի լվացման հետ կապված գործողությունները և ձերբակալել է կոլումբիացի հայտնի նարկոբարոն Դոն Լուչոյի կնոջը. տեղեկացնում է Reuters-ը:

Փողերի լվացման կանխարգելմանն ուղղված գործողությունների շրջանակներում ոստիկանությունը 9 կասկածյալի է բերման ենթարկել և սառեցրել նրանց բանկային հաշիվները: Կասկածյալների թվում են 4 իսպանացի, 4 կոլումբիացի և 1 հայ: Նրանց անունները չեն հրապարակվում, հաղորդվում է միայն, որ նրանք Դոն Լուչոյի խմբավորման անդամներ են:

Ոստիկանության տվյալներով` 2005-2009 թթ. Դոն Լուչոն ավելի քան 1,5 միլիարդ դոլարի գումարներ է լվացել: Նարկոբարոնը ձերբակալվել է 2010 թվականի ապրիլին Արգենտինայում և հանձնվել ԱՄՆ-ին: