|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թբիլիսիի քաղաքային դատարանը ուրբաթ օրը քաղաքի բնակիչ Լաշա Գագնիձեին չորս տարվա պայմանական ազատազրկման ենթարկելու որոշում է ընդունել, քանի որ վերջինս ահազանգել է ոստիկանություն, թե ռեստորանը, որտեղ այդ օրը նրա հարսանյաց հանդեսն էր լինելու, ականապատված է: Ահազանգը կեղծ է եղել. տեղեկացնում է apsny.ge-ն:
Այս տարվա ապրիլի 30-ին Գագնիձեն որոշել է իր հարսանյաց հանդեսն անցկացնել «Սենատ» ռեստորանում: Նա նախապես վճարել է խնջույքի ծախսերը, սակայն պարզվել է, որ սրահը զբաղեցրել են այլ հյուրեր: Նա իր հարսնացուի հեռախոսից զանգահարել է ոստիկանություն եւ հաղորդել ռեստորանում տեղադրված ռումբի մասին: Հաճախորդներին տարհանել են: Ավել ուշ ոստիկանությունը հայտնաբերել է կեղծ ահազանգի հեղինակին:
Դատարանում Գագնիձեն ընդունել է իր մեղքը: Դատարանի որոշմամբ` նա պետք երկու տարի անցկացնի բանտում, իսկ երկու տարի` պայմանականորեն կլինի ազատության մեջ: