|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի նախկին թիմակից, նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովին, պատկանող «Ախ Թամար» ռեստորանը որոշ ժամանակ առաջ փակվել է:
«Հիշեցնենք, որ ռեստորանը գտնվում է Սևանում, և վերջին տարիներին այն վերաբացվեց Ալրաղացի Լյովի ջանքերով: Նկատենք, որ ռեստորանին կից գործում է հյուրանոցային համալիր և զվարճանքի կենտրոն, որտեղ պարում էին դրսից բերված օտարերկրացի պարուհիներ:
Այնուհետև հաճախորդները կարող էին 200 ԱՄՆ դոլարով ընտրել պարուհիներից որևէ մեկին և զվարճանքը շարունակել արդեն առանձին միջավայրում: Թե ինչի համար են ժամանակավորապես կողպվել հյուրանոցի դռները՝ անհասկանալի է: Հյուրանոցի աշխատակազմի համար ևս անհասկանալի է, թե ինչն է մի քանի օր համալիրի աշխատանքների դադարեցման պատճառը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։