| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում, հատկապես` Ղարաբաղյան կարգավորման հարցում ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ «հսկայական» որակեց: Նա նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները միապաղաղ չեն զարգացել, եղել են վայրիվերումներ, եղել է նաեւ, որ պակասել է փոխադարձ վստահությունը:
Ըստ Մելիքյանի` պատահական չէ, որ նախընտրական փուլի նախաշեմին Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը փորձում են մերձեցնել իրենց կապերը Ռուսաստանի հետ: ԼՂՀ նախկին արտգործնախարարի հավաստիացմամբ` ՌԴ-ի վերաբերմունքից են կախված այս կամ այն քաղաքական ուժի կամ գործչի հնարավոր հաջողությունները ընտրական գործընթացների ժամանակ եւ հետո:
«Միայն իշխանության վրա հենվելով` Ռուսատանը չի կարող վստահ լինել, որ Հայաստանում կապահովի իր շահերի հետագա ներկայությունը, իր հանդեպ բարիադրացիական վերաբերմունքը»,- նշեց Մելիքյանը եւ հավելեց, որ Հայաստանն էլ, իր հերթին, մեկ ուզում է նստել Արեւմուտքի աթոռին, մեկ` Ռուսաստանի:
Նրա համոզմամբ` Ռուսաստանը փորձում է Հայաստանում խանդի մթնոլորտ ձեւավորել` այս կերպ գործակցելով տարբեր քաղաքական ուժերի հետ, ինչն էլ ներքին մրցակցության կհանգեցնի, «քանի որ Հայաստանում պատրանք կա, որ ով ավելի մոտ է կայսրին, նա ավելի լավ հեռանկարներ ունի»: