Միասին կարող ենք
կարևոր
214 դիտում, 5 օր առաջ - 2026-03-21 14:30
Քաղաքական

Ո՛չ Վենսը, ո՛չ Ֆիդանը, ո՛չ Կալասը․․․ՀՀ-ում իշխանություն ձևավորողը դո՛ւք եք սիրելի ժողովուրդ․ Աննա Գրիգորյան

«Հայաստան» դաշինքի անդամներն Աշտարակում հանդիպեցին քաղաքացիների հետ: Հանդիպմանը ներկա էր դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը, Լիլիթ Գալստյանը։