Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտում լուրեր են պտտվում, թե ԱԺ ՀԱԿ խմբակցությունում քաղաքական «խանդի» տեսարաններ են եղել այն պատճառով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը օրերս առանձին հանդիպում է ունեցել իրենց խմբակցության անդամ, Վերակազմյալ ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի հետ։
ՀԱԿ-ի վերնախավը չի կարողանում հասկանալ, թե ինչու է այժմ ԲՀԿ առաջնորդը որոշել առանձին հանդիպումներ ունենալ կուսակցության առաջնորդների ու հատկապես իրենց խմբակցության ներկայացուցչի հետ։ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները մտածում են, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այս քայլը նպատակ ունի իրենցից «պոկելու» իրենց համակիր կուսակցության ղեկավարին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: