Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսպանիայի առաջնությունում գրանդների համար վիճակը չի շտկվում, փոխարենը նախկին հետնապահ «Լևանտեն» 9 խաղից հետո շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: 3:2 հաշվով «Լևանտեն» հաղթանակ տոնեց «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ և այժմ 23 միավոր ունի իր ակտիվում:
22 միավորով 2-րդ հորիզոնականում է Մադրիդի «Ռեալը», որը 3:0 հաշվով պարտության մատնեց «Վիլյառեալին»:
Կատալոնական «Բարսելոնան» 21 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Վերջին խաղում կապտանռագույնները 1:0 հաշվով հաղթանակ տարան «Գրանադայի» նկատմամբ:
Իսպանական Լա լիգայում սա հեղափոխություն է. այն ինչ անում է «Լևանտեն» դժվար է օրինաչափություն կոչել, ավելի շուտ պատահականություն է, և հակառակը համոզելու համար այս ակումբը ստիպված կլինի դեռ երկար մնալ առաջատարի դիրքում: Սակայն այս փաստը, թերևս, այնքան մտահոգիչ չէ, որքան այն, որ գործող չեմպիոն «Բարսելոնան» ոչ ոքի կամ էլ նվազագույն հաշվով է ավարտում իր հանդիպումները:
Ի տարբերություն կատալոնացիների մադրիդցիներն անակնկալներ չեն մատուցում և վերջին խաղերում խոշոր հաշվով հաղթանակներ են տոնում, սակայն սա էլ «Ռեալին» դուրս չի բերում առաջին հորիզոնական: «Լևանտեն» լուրջ մարտահրավեր է նետել, որը կոչ է անում նախկին առաջատարներին ավելի ուշադիր լինել և ճակատագրական սխալներ չանել: