|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Մանվել Գրիգորյանն իմ հարսանիքի քավորն է, բայց մենք մտերմիկ հարաբերություններում երբեք չեն եղել. խորհրդարանում լրագրողներին ասաց պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն՝ անդրադառնալով իր և Մանվել Գրիգորյանի կապերին:
Նա ընդգծեց, որ «բանակի սնունդին կպնելն աններելի է»՝ նշելով, որ եթե քննարկվեր միայն զենք-զինամթերք պահելու հարցը, ինքն այլ կերպ իրեն կպահեր։ «Բանակի սնունդին կպնելն անթույլատրելի է: Ինքն իմ հարսանիքի քավորն է, Արցախի հերոս, և հիմա գնում է նախաքննություն: Եթե ԱԱԾ տարածած տեսանյութը հաստատվի, դա աններելի արարք է»,- ասաց պատգամավորը:
Հարցին՝ արդյո՞ք չգիտեր, որ Գրիգորյանը նման բաներ է թաքցնում, նա պատասխանեց. «Ես որտեղի՞ց պետք է իմանամ, եթե ամառանոցում ընդամենը մեկ անգամ եմ եղել: Մենք մտերիմ շփման մեջ չենք գտնվել: Սա թող չընկալվի, որ նա ընկավ, դրա համար եմ խոսում»: