Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքական ռեպրեսիաների շարքը շարունակվում է։ Իշխանությունը հասկանում է, որ Հայաստան դաշինքը այն ուժն է, որը կարող է իրավիճակ փոխել երկրում, և ամեն կերպ փորձում է լռեցնել ընդդիմության ձայնը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։
«Այսօր գործող իշխանության ղեկավարի պաշտոնակատարը ասում է, որ հնարավոր է պատերազմ լինի։ Այսինքն պատերազմն իրենք կանխատեսում են, բայց զուգահեռաբար մեր համայնքի ղեկավարներին բերման են ենթարկում, այն մարդկանց, ովքեր ամբողջ պատերազմի ընթացքում խրամատից դուրս չեն եկել, համակարգել են Սյունիքի ինքնապաշտպանությունը։ Սինխրոն աշխատանք է կատարվում Ադրբեջանի ղեկավարության և մեր ղեկավարության կողմից և սա անթույլատրելի է»,- ասաց Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։