|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԼՂՀ նախագահի տեղեկատվական ծառայությունը հայտնում է, որ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի` Սուրեն Գրիգորյանն ազատվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնից` Ստեփանակերտի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:
Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է նրա տեղակալ, իրավաբանական վարչության պետ Սրբուհի Արզումանյանը, որն իր աշխատանքային գործունեությունը սկսել էր Արցախի քաղծառայությունից: Մի համակարգ, որի մասին Արցախում հազիվ թե դրական արտահայտվող գտնվի:
Եթե նկատի ունենանք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Արցախի արտգործնախարարությունը ղեկավարում է պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, բացառված չէ, որ նույնը կարող է կատարվել նաեւ Սրբուհի Արզումանյանի հետ: Այսինքն` պաշտոնակատարից մի օր դառնա դե ֆակտո նախարար:
Հիշեցնենք, որ Արցախում կանայք են ղեկավարում սոցապ, արդարադատության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները: Սրբուհի Արզումանյանը կարող է դառնալ 4-րդ կին նախարարը:
Արցախը մի քանի տարի առաջ ունեցել է չորս կին նախարար, սակայն քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, ի տարբերություն առաջին երեքի, երկար չվայելեց նախարար լինելու հաճույքը: