Ոստիկանության Կապանի բաժնում հոկտեմբերի 23-ին` ժամը 16.20-ին, ահազանգ են ստացել, որ հրդեհ է բռնկվել Քաջարան քաղաքի Տերյան փողոցի 3-րդ շենքի թիվ 20 բնակարանում:
Հրդեհի հետևանքով ստացված այրվածքներից տանը մահացել են ամուսիններ` 82-ամյա Արամայիս Գալստյանը և 78-ամյա Ռոզա Սարգսյանը:
Ոստիկանությունում պարզել են, որ հրդեհը բռնկվել է բնակարանի խոհանոցում նույն օրը` ժամը 15.00-ի սահմաններում, ինչի հետևանքով տանտերերը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, ծխախեղդ եղել և մահացել:
Դեպքի վայր էր մեկնել մարտական 1 հաշվարկ: Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: