Փոխարժեքներ
14 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
«Ազատ Հայք» նախաձեռնող խմբի անդամ Ռուբեն Մնացականյանը եւ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ հանդես են գալու ի պաշտպանություն եւ ի զորակցություն Շանթ Հարությունյանի:
Նրանք նշեցին, որ Հայաստանում եւ Սփյուռքում ձեւավորվել են բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնող խմբեր, որոնք հետեւելու են Շանթ Հարությունյանի գործի դատավարությանը եւ ըստ այդմ էլ` մշակելու են իրենց գործողությունների հետագա պլանը: Նրանք մտահոգված են, որ հնարավոր է` Շանթի նկատմամբ դատավարություն չլինի, լավագույն դեպքում` հոգեբուժարանում երկարատեւ պահելուց հետո նրան անմեղսունակ կճանաչեն ու ազատ կարձակեն ընտանիքի հսկողության տակ: Այդ դեպքում, ըստ Ռուբեն Մնացականյանի, Շանթի ընկերների հանդեպ կշարունակեն դատավարությունը, եւ կլինեն ընտրովի որոշումներ` ում ցանկանան կարդարացնեն, ում ոչ` ոչ: Ահա` ինչու նրանք պահանջում են, որ Շանթ Հարությունյանի եւ նրա հետ նույն գործով ձերբակալվածների հնարավոր դատավարությունը տեղի ունենա դատաիրավական համակարգի ամենամեծ դահլիճում եւ հեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ եւ ռադիոյով:
«Պահանջում ենք ազատ արձակել Շանթ Հարությունյանին հոգեբուժարանից եւ տեղափոխել նրան սովորական ռեժիմի տարածք, որից հետո կիրականացնեն դատավարություն»,- ասաց Ռուբեն Մնացականյանը: