|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր՝ հուլիսի 12-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչը միջնորդությամբ դիմել էր նշված դատարան որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչներ 25-ամյա Կոնստանտին Հունանյանի, 24-ամյա Աշոտ Կարինյանի և 25-ամյա Վաչագան Գեղամյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դատավոր Արմեն Բեկթաշյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և նշված անձինք վերցվեցին եկամսյա կալանքի ու դատարանից տեղափոխվեցին Նուբարաշենի բանտ: Վերջիններս կասկածվում են հուլիսի 10-ին Երևանում 32-ամյա Արեգ Ջրբաշյանին ծեծի ենթարկելու և ավազակային հարձակմամբ նրանից 38 000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ: Կասկածյալներից Կ. Հունանյանը քրեական անցյալով հարուստ Ալավերդյանցի Կոկոն է:
Մանրամասները` այստեղ: