Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկխոսությունը գոյություն ունեցող ցանկացած հակասություն և տարակարծություն լուծելու եթե ոչ միակ, գոնե լավագույն միջոցն է: Առավել ևս իշխանության եւ քաղաքական ուժերի, հասարակության շերտերի միջեւ առկա անջրպետները հաղթահարելու համար:
Երկխոսության անհրաժեշտության մասին խոսվել է 2008-ի մարտի 1-ի նախօրյակին, դրան հաջորդող շրջանում: Սակայն իշխանատենչությունից կուրացած, ամբիցիաներին հագուրդ տալու համար մարտյան ողբերգությունը հնարավոր դարձրած, երկխոսությունը մերժող, իսկ դրա անհրաժեշտության մասին խոսողներին վարկաբեկող ուժերը հանկարծ սկսեցին ճամարտակել իրենց երազած երկրի, հայրենասիրության եւ ի շահ պետության հեղինակության երկխոսության գնալու պատրաստակամության մասին:
Հարց է առաջանում՝ ի՞նչն էր խանգարում այդ երկխոսությանը գնալ այն ժամանակ, երբ դեռ չէր եղել անդառնալին` 10 զոհերը, երբ Ազատության հրապարակը փակ չէր հանրահավաքների համար, երբ չկային ձերբակալվածներ, և կարելի էր երկխոսությունը սկսել առանց նախապայմանների: Երբ այն ժամանակ հնչում էին սթափության կոչեր, ինչո՞ւ էին այդ կոչերն անողները պիտակավորվում:
Մի՞թե երկիրը հեղինակազրկելուց, զարգացման ընթացքն անչափելիորեն հետ գլորելուց, հասարակությանը անհաշտ ու անհանդուրժող հատվածների բաժանելուց հետո միայն կարելի էր հասկանալ, որ հնարավոր է ուղղակի խոսել: Եվ մի՞թե երկխոսության անխուսափելիությունը գիտակցելու ճանապարհին պետք էր առևտրի առարկա դարձնել տասնյակ հազարավոր մարդկանց հույսն ու հավատը: