կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-23 19:04
Հասարակություն

Գեղամ Գրիգորյանի վերջին հանգրվանը` Երևանի Կոմիտասի անվան պանթեոն

Գեղամ Գրիգորյանի վերջին հանգրվանը` Երևանի Կոմիտասի անվան պանթեոն

Մարտի 23-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է անվանի օպերային երգիչ և բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության  ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար` Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։

 Նիստը վարում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հանձնաժողովի որոշմամբ` Գեղամ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 24-ին, ժամը 18:00-20:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վերջին հրաժեշտը` մարտի 25-ին, ժամը 11:00-14:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը`  ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում: