|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հայ ժողովրդի արտագաղթի տեմպերը վերջին ամիսներին սկսել են զարմացնել անգամ «Զվարթնոց» օդանավակայանի անձնակազմին: Օդանավակայանի աշխատակիցներից մեկը տխուր ու ուշագրավ պատմություն պատմեց: Հայաստանից մեկնող քաղաքացիներից մեկը տոպրակ է դրել անձնագրերը ստուգող աշխատակիցների սեղանին: Երբ նրան զգուշացրել են, որ «վեշը» այդ սեղանին դնելու փոխարեն դնի կշեռքին, նա դառը քմծիծաղով պատասխանել է, թե դա «վեշ» չի, այլ իրենց` մեկնողների անձնագրերի տոպրակը: Տոպրակում 120 անձնագիր է եղել, իսկ Հայաստանից մեկնողի կողքին կանգնած են եղել նրա ընկերները 119 մարդ, բոլորը` տղամարդիկ: Ընդ որում` նրանք եղել են մեկ գյուղից եւ ուղեւորվել են Ուֆա:
Մեր տեղեկություններով` հայերի աննախադեպ հոսք է սկսվել եվրոպական երկրներ: Դատելով ՀՀ քաղաքացիների ուղեբեռից, որում տեղ են գտնում հայկական դոշակ-վերմակները, կարելի է տխուր հետեւություն անել. նրանք հեռանում-փախչում են Հայաստանից` այլեւս չվերադառնալու նպատակով: